Դեպի կատարելության գագաթնակետ

ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն անկախ առաջատար մասնավոր հայկական ինժեներա-խորհրդատվական ընկերություն է տրանսպորտի, հիդրո-տեխնիկական և արդունաբերական ենթակառուցվածքների նախագծման և շինարարական աշխատանքների վերահսկման ոլորտներում: ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊՆ-ն հիմնադրվել է 2009 թվականին:
Հենվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող մեր կազմակերպության երկու գրասենյակների աշխատակիցների փորձի և փորձառության վրա՝ մեր մասնագետները ծառայություններ են տրամադրում պետական և մասնավոր հատվածի հաճախորդներին: Ներկայումս, ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն ունի 30 մասնագետ, որոնց մեծ մասը որակավորված ինժեներներ են` նախագծման և վերահսկողության իրականացման 5-44 տարվա աշխատանքային փորձով: Ավելին, այդ մասնագետները ունեն աշխատանքային մեծ փորձ միջազգային ծրագրերում, ֆինանսավորված՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հազարամյակի մարտահրավեր կորպորացիաի, ՏՐԱՍԵԿԱ/ՏԱՍԻՍ-ի կողմից, և նրանք ծանոթ են միջազգային պայմանագրերին (FIDIC Պայմանագրերի պայմաններ), անհրաժեշտ նորմերին, ստանդարտներին (այդ թվում՝ AASHTO/ՊՄՏՊԱԱ), ձեռնարկներին և գրքերին՝ ըստ դոնորներ կազմակերպությունների/վարկառուների պահանջներին համաձայն:

ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն նաև ունի մեծ հնարավորություններ վարձելու/աշխատանքի ընդունելու տարբեր պորֆիլների բարձրակարգ և փորձառու միջազգային և ազգային ավելի քան 60 փորձագետների, հատկապես՝ տրանսպորտի, հիդրո-տեխնիկական և քաղաքացիական/արդյունաբերական ենթակառուցվածքների նախագծման և շինարարական աշխատանքների վերահսկման ոլորտներում: ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն հանդիսանում է ամենամեծ ինժեներա-խորհրդատվական ընկերություններից մեկը Հայաստանում: ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն ունի համապատասխան լիցենզիաներ, ծավալելու՝ ինժեներա-խորհրդատվական գործունեություններ:

ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝

  • Տեխնիկատնտեսական ուսումնասիրություն և տնտեսական վերադարձելիության տոկոի վերլուծություն
  • Տեղագրություններ, ուսումնասիրություններ և հետազոտություններ (երկրաբանական, հիդրոլոգիական, տեղագրական, բնապահպանական, սոցիալական և հնագիտական)
  • Նախնական և մանրամասն նախագծման աշխատանքներ (ներառյալ՝ մանրամասն նախահաշիվների, մրցութային փաստաթղթերի, ԱՖՊ կազմում և այլն)
  • Նախաշինարարական ծառայությունների մատուցում
  • Շինարարական աշխատանքների վերահսկողություն և Որակի հսկողություն (ներառյալ՝ միջազգային ծրագրերում, որպես FIDIC Ինժեներ)
  • Հետշինարարական ծառայությունների մատուցում
  • Ծրագրի մոնիտորինգ և գնահատում
  • Նախագծի հեղինակային հսկողություն
  • Խորհրդատվություն
  • ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ին շնորհել են ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ, Որակի կառավարման համակարգի Միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության համար: ISO/ԻՍՕ 9001:2008 և ISO/ԻՍՕ 9001:2015)

    2018թ. Ժնևում ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ կազմակերպությունը ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ին շնորհել է մրցանակ՝ ՈՐԱԿԻ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՆ համար՝ ՀԱՍՏԱՏԵԼՈՎ ՈՄ 100 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԸ (ԲՆՈՒ ՈՐԱԿ, ՈՐԱԿԻ ՄՇԱԿՈՒՅԹ, ՈՄ 100, QMIX)
         
    2018 թվականին Ժնևում Բիզնես Նախաձեռնության Ուղղություններ կազմակերպության (Իսպանիա) կողմից ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն ստացել է Որակին և Գերազանցությանը նվիրվածության Վկայական, որը հանդիսանում է ԴԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՄՐՑԱՆԱԿ՝ Հաճախորդների Բավարարվածության, Առաջնորդության, Ռազմավարական պլանավորման և Համեմատական վերլուծության ոլորտներում, ինչպես սահմանված է ՈՄ 100 ՏՈՄ համակարգում:

    ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԶԱՐԳԱՎՑԱԾՈՒԹՅԱՆԸ ՄԻՏՎԱԾ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԻՄՆԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ՝


         
    2019 թվականին Համազգային Վստահության Խորհուրդը փորձագիտական գնահատման արդյունքում բարձր գնահատեց «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ի կոմից իրականացված աշխատանքները և որպես Միջազգային չափանիշներին համապատասխան ինժեներա-խորհրդատվական ծառայությունների մատուցման լավագույն որակ ապահովող ընկերություն՝ «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն արժանացել է «Վստահության Վարկանիշ 2019» անվանակոչման Պատվոգրին և դափնենշանին։ Ինչպես նաև «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հովսեփյանը արժանացել է «Խելացի Կառավարիչ» (Smart Manager) Միջազգային Հավաստագրին։
    2019 թվականին Աբու Դաբիում (ԱՄԷ) կազմակերպված «Մշակույթների Միացում, Տնտեսական Հնարավորություններ» թեմայի շրջանակներում XXVI Համաշխարհային Ճանապարհների Կոնգրեսը, որը կազմակերպվել է Համաշխարհային Ճանապարհներ Ասոցացիայի (PIARC-WRA) և Աբու Դաբիի Տրասպորտային Դեպարտամենտի կողմից՝ մեկտեղեց ավելի քան 6,000 մասնակիցներ 144 երկրներից, ավելի քան 3,700 դելեգացիաներ և ավելի քան 40 նախարարներ ու փոխնախարարներ ամբողջ աշխարհից, որին հրավիրվել/մասնակցել է նաև «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն, որպես Հայաստանի ամենամեծ ինժեներական կազմակերպություններից մեկը։
    2019 թվականին Մեխիկո Քաղաքում ԽԻՄՖ-ի (FIDIC) կողմից կազմակերպված Ենթակառուցվածքների Միջազգային Կոնֆերանսին, ինչպես նաև Երիտասարդ Պրոֆեսիոնալների համար Կառավարման Ուսուցման Ծրագրին մասնակցել է նաև «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Իգիթ Հովսեփյանը՝ հաջողությամբ հանձնելով և ԵՊԿՈՒԾ-ի Ֆակուլտետի և ԽԻՄՖ-ի (FIDIC) կողմից արժանանալով համապատասխան սերտիֆիկատներին։
    2019 թվականին Երևանում Իտալ-Հայկական Բիզնես Համաժողովին՝ հայկական կողմից որպես առաջատար ինժեներա-խորհրդատվական ընկերություն, «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն նույնպես հրավիրվել/մասնակցել է Ֆորումին և B2B Իտալական կազմակերպությունների հետ հանդիպումներին: Համաժողովը նվիրված էր իտալահայերի համագործակցության հեռանկարներին էներգետիկայի, Բնապահպանության, Տրանսպորտի ենթակառուցվածքների, Շինարարության, Խելացի քաղաքների և Վերականգնման ոլորտներում: Միջոցառումը կազմակերպված էր Իտալիայի Շինարարների Ազգային Ասոցիացիան (ANCE), Իտալիայի Ինժեներական և Ճարտարապետական Կազմակերպությունների Ասոցացիան (OICE) և Երևանում Իտալիայի դեսպանության ու ICE գործակալության կողմից:
    2019 թվականին Ծաղկաձոր քաղաքում «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան-համագործակցություն» հինգերորդ հոբելյանական ամենամյա Բիզնես Համաժողովը, որին հրավիրվել/մասնակցել է նաև «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Դավիթ Հովսեփյանի: Համաժողովը կազմակերպել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» գործարարների Ազգային պալատը, Համառուսաստանյան Ղրղզստանի Կոնգրեսը և «Իվենթսենթր» ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի աջակցությամբ: Համաժողովին ներկա էին ավելի քան 250 մասնակիցներ ԵԱՏՄ անդամ երկրներից:
    2019 թվականին Մոսկվայում (ՌԴ) Հասարակական պարգևների և կոչումների Միջազգային կազմկոմիտեն բարձր գնահատեց «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ի և Դավիթ Հովսեփյանի անձնական ներդրումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Հաշվի առնելով Դավիթ Հովսեփյանի անբասիր հեղինակությունը, ակնառու մասնագիտական նվաճումները, նրա անվերապահ հեղինակությունը, որպես իր գործունեության մեջ իրական պրոֆեսիոնալ, տաղանդավոր կազմակերպիչ և առաջնորդ, Հասարակական պարգևների և կոչումների կազմկոմիտեի փորձագիտական խորհուրդի կողմից որոշում կայացվեց Դավիթ Հովսեփյանին առաջադրել հասարակական ճանաչման «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի» բարձրագույն շքանշանով պարգևատրմանը:
    2019 թվականին Վաշինգտոնում (ԱՄՆ) Տրանսպորտային Հետազոտությունների Խորհրդի 98-րդ ամենամյա ժողովին մասնակցելու համար հավաքվել էր ավելի քան 13,000 մարդ, այդ թվում` ոլորտի ղեկավարներ, քաղաքականություն մշակողներ, կառավարիչներ, կառավարության արդյունաբերական և ակադեմիական ոլորտի հետազոտողներ: «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն նույնպես հրավիրվել/մասնակցել է ՏՀԽ 98-րդ ամենամյա հանդիպմանը՝ ի դեմս փոխտնօրեն Իգիթ Հովսեփյանի:
    2018 թվականին Թբիլիսիում (Վրաստան) կայացած «Վրաստան-ԵՏՄ» առաջին գործարար համաժողովը, որին հրավիրվել/մասնակցել է նաև «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Դավիթ Հովսեփյանի: Ֆորումի շրջանակներում կազմակերպված կոնտակտների բորսայի, սեկցիոն քննարկումների և երկկողմ գործարար հանդիպումներին մասնակցեցին ավելի քան 230 ձեռնարկություններ Հայաստանից; Ռուսաստանից՝ 8 մարզերի բիզնեսի ներկայացուցիչները; Վրաստանից; Ուկրայինաից: 2018 թվականի հոկտեմբերի 21-ին հայկական, ռուսական և ուկրաինական ընկերությունների համար կազմակերպվել են անհատական “Բի թու Բի” հանդիպումներ՝ այցեր վրացական ձեռնարկություններ և կազմակերպություններ առևտրային բանակցություններ վարելու նպատակով:
               
    Միջազգային Բիզնես Վարկանիշ Միության կողմից 2016թ.-ին երկրի տնտեսական զարգազման գործընթացում ունեցաց ներդրման և արդյունավետ գործունեությունների համար ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն շնորհվել է Ոլորտի Առաջատար և արժանացել է Ոսկե Վարկանիշ մրցանակին:
    2016 թվականին անցկացված մրցանակաբաշխության արդյունքում ՀՀ վարչապետի 2017-02-09 «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մրցանակներ շնորհելու մասին» N109-Ա որոշմամբ մրցանակներ` Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄ և հուշանվեր, հանձնվեց ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ին:
    Հայանստանի Հանրապետության Կառավարությանն Առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի նախագահի կողմից 2017թ.-ի փետրվարին ՀԱԼԴԻ Քոնսլաթ ՍՊԸ-ին շնորհվել է ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ:
    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների Նախարարի 2017թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1538-Ա հրամանով ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հովսեփյանին հայտարարվել է շնորհակալություն և պաշտոնապես հանձնվել է Շնորհակալագիր՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհաշինության բնագավառում նշանակալի ավանդ ներդնելու համար:

    ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲՈԼՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԵՎՅԱԼ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՆ`

  • Տրանսպորտ և ենթակառուցվածքներ (մայրուղիներ/արագընթաց ավտոճանապարհներ, ճանապարհներ, տեխնիկական սպասարկման կենտրոններ, հանգստի վայրեր, հասարակական տրանսպորտի կայաններ և տաղավարներ, ճանապարհի կահավորում՝ գծանշում, ճանապարհային նշաններ, արգելափակոցներ, անվտանգության բլոկներ, ցանկապատում, լուսավորություն, կանաչապատում և այլն)
  • Կամուրջներ, վիադուկներ և կառույցներ (բետոնե, մետաղական, համակցված, ստորգետնյա անցումներ, վերգետնյա անցումներ, էստակադաներ, հանգույցներ/խաչմերուկներ, հենապատ և այլն)
  • Թունելներ
  • Օդանավակայան (թռիչքի/վայրէջքի ուղի, բեռնափոխադրում և կայաններ)
  • Հիդրո-տեխնիկական կառույցներ (ամբարտակներ, հիմնական և երրորդ կարգի ջրանցքներ, ոռոգման գծեր և այլն)
  • Քաղաքացիական և արդյունաբերական ենթակառուցվածքներ (պետական շենքեր, հիվանդանոցներ, մասնավոր տներ և այլն)
  • Կոմունիկացիաներ (գազ, խմելու ջուր, էլեկտրաէներգիայի գծեր, կապի մալուխներ և այլն)

  • Մեր ընկերության փորձագետները/մասնագետները օգտագործում են ժամանակակից սարքավորումներ, գործիքներ և համակարգչային ծրագրեր նախագծման աշխատանքների իրականացման (ուսումնասիրություններից մինչև մանրամասն նախագծային փաստաթղթերի պատրաստում և տպագրում) և շինարարական աշխատանքների վերահսկման (շինհրապարակում չափագրումներից մինչև ՄՎՎ-ի թողարկումը) ամբողջ ժամանակահատվածում:

    ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԲԱԶՄԱԹԻՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ։

    ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ԵՆ՝

    ԱՐԺԵՔՆԵՐԸ՝
  • ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ
  • ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
  • ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
  • ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • ՁԵՌԲԵՐՈՒՄՆԵՐԸ՝
  • ԳԻՏԵԼԻՔ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՎ ՓՈՐՁ
  • ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
  • ՓՈՐՁԱՌՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
  • ՈՐԱԿՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ